Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռոհանին առաջարկել է Էրդողանին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի

Ռոհանին առաջարկել է Էրդողանին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի
05.01.2020 | 12:38

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կոչ է միավորվել ու ընդդիմանալ ԱՄՆ-ին: Նա նշել է, որ նման համատեղ գործողությունները պետք է կանխեն ամերիկյան իշխանությունների «ավելի համարձակ» գործողությունները ԻՀՊԿ-ի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: «Մեր լռությունը ագրեսիվ գործողությունների դեմ կարող է հանգեցնել ավելի մեծ սանձարձակության ագրեսիվ քայլեր ձեռնարկելու հարցում», – նշել է Ռոհանին:

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ